ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ

Armenpress 14:12, 14 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ստոլտենբերգն այցով գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ նա ելույթ Է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը: «Այժ դժվարին ժամանակներում մենք պետք Է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր Է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր Է: Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հենց դրա համար Էլ մենք Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական կապուղիները»,-ասել Է նա: Ստոլտենբերգի ելույթի ձայնագրությունը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը: Ընդսմին Ստոլտենբերգը նշել Է, որ «դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանի հետ փոխգործակցենք հուսալի զսպման եւ հուսալի պաշտպանության դիրքերից, որովհետեւ վերջին հաշվով հենց մեր ռազմական ուժն Է պայմաններ ապահովում մեր դիվանագիտական ձեռքբերուrների համար»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am