Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

Armenpress 13:29, 14 Նոյեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am