Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Armenpress 12:54, 14 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 946 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 723 մարդ (217 կին, 369 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:Ճշտվում Է, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը հումանատար ակցիա Է անցկացրել Ալ-Բայադում (Համայի նահանգ): Հանձնվել են 2,45 տոննա ընդհանուր քաշով 500 պարենային հավաքածուներ: Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,8 հեկտար տարածք: Բացի այդ, մասնագետները ոչնչացրել են 43 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am