Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասից երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 12:36, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Ըստ լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների` նշված վայրում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Վիրավոր երիտասարդի անունը և առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am