Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը և Ներքին Գետաշենի դպրոցը կվերանորոգվեն

Armenpress 12:29, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց պետական բյուջեի ծախսերում վերաբաշխում կատարել և գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

«Նախատեսվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար հատկացնել 713,6 մլն դրամ: Բացի այդ, 14,4 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման նպատակով»,- ասաց փոխնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am