Նոյեմբերի 14-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը:

Կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ  Դարիգան Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Կառավարությունում կանցկացվի գործադրի հերթական նիստը:

Լրագրողների հետ կհանդիպի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը: Նա կներկայացնի ոլորտի ծրագրերը և կանդրադառնա խնդիրներին:

Վայոց Ձորի Արենի համայնքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կիրականացվի մեծ ծառատունկ։

Ֆրանսիայի դեսպանատանը կտրվի Գերմանիայից կամավոր վերադարձող հայ քաղաքացիների վերաինտեգրման գործընթացը ապահովող ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի կունենա շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում:

«Մուրացան»  համալսարանական հիվանդանոցում բարեկարգված պայմաններով կբացվի Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը։

Նկարիչների միությունում կկայանա լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am