Հայերը, հույներն ու քրդերն Էրդողանի այցից առաջ բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց

Armenpress 21:41, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում  հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը:

Ոստիկանությունը և անվտանգության աշխատակիցները ևս պատրաստվում են այդ հանդիպմանը:

Վերջին անգամ Էրդողանը ԱՄՆ էր այցելել 2017 մայիսին, որի ժամանակ բախվել էին Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու ցուցարարները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am