Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Armenpress 21:50, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նոյեմբերի 12-ին տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվել են բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

«Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերավոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am