ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին

Armenpress 18:22, 13 Նոյեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am