«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն Է մահացել այս տարվա աշնան ընթացքում

Armenpress 16:54, 13 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում Էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի (ՀՔԿ) հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովան: «Նախնականորեն պարզվել Է, որ երեկ (նոյեմբերի 12-ի) երեկոյան աշակերտուհին պառկել Էր քնելու եւ այսօր առավոտյան նրան մեռած են հայտնաբերել»,-ասել Է նա, չճշտելով, թե որ հոդվածով Է հարուցվել գործը: ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը «Արտեկ» Էր ժամանել Մախաչկալայից: Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները. նշանակվել են փորձաքննություններ դեռահասի մահվան պատճառը պարզելու համար: Սա արդեն «Արտեկ»-ից հանգստացողների մահվան երկրորդ դեպքն Է 2019 թվականի աշնան ընթացքումԻնչպես հաղորդվել Էր, 12-ամյա տղան, որը սեպտեմբերի 23-ին հանգստանալու համար ճամբար Էր ժամանել Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց Էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել Է: Հաղորդվել Է, որ Ղրիմի հետաքննիչները մտադիր են ուսումնասիրել երեխայի հանգստի պայմանները ճամբարում եւ իրավական գնահատական տալ տղային բուժօգնություն ցուցաբերելուն: ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեխայի մահվան կապակցությամբ «Ռոսզդրավնադզոր»-ին հանձնարարել Է ստուգել «Արտեկ»-ում բուժօգնություն ցուցաբերելու որակը: Դժբախտ դեպքի հետաքննության հանձնաժողով Է ստեղծել նաեւ Ռուսաստանի լուսավորության նախարարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am