Վենետիկում հեղեղումների զոհ Է դարձել երկու մարդ

Armenpress 16:07, 13 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ansa գործակալությունը:Նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան քաղաքում ջուրը բարձրացել Է 187 սանտիմետրով, սա երկրորդ ռեկորդային ցուցանիշն Է aqua alta-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Ռեկորդը սահմանվել Էր 1966 թվականին` գրանցելով 194 սանտիմետր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am