ԱԻՆ-ը վերջին օրերին հրդեհների թվի ավելացումը համարում է անպատասխանատու վարքի հետևանք

Armenpress 14:47, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:

«Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am