Բրազիլիան ճանաչել Է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավարին

Armenpress 11:09, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել Է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է գերատեսչության միկլոբլոգում:

Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու եւ որքան կարելի Է ավելի շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները:

«Բրազիլիան ձգտում Է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին Անիեսն ստանձնել Է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի եւ խորհրդարանի երկու պալատների խոսնակների պաշտոնաթողությունից հետո: Խորհրդարանը Մորալեսի պաշտոնաթողությունը չի կարողացել իրավաբանորեն ձեւակերպել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները չԷին եկել նիստին եւ առանց նրանց հնարավոր չԷր քվորում ապահովել:

Մորալեսը եւ Բոլիվիայի ողջ բարձրագույն ղեկավարությունը պաշտոնաթող Էր եղել նոյեմբերի 10-ին, 19-օրյա բողոքներից հետո, որոնք սկսվել Էին նախագահական ընտրություններից հետո: Նոյեմբերի 12-ին Մորալեսը ինքնաթիռով մեկնել Է Մեքսիկա, որտեղ ապաստան Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am