Բոլիվիայում կոկա արտադրողները մոբիլիզացում են հայտարարել Մորալեսին իշխանության վերադարձնելու համար

Armenpress 09:53, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոկա արտադրողները հայտարարել են Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին Բոլիվիայի ժամանակավոր նախագահ չճանաչելու մասին, որն ավելի վաղ հայտարարել Է պետության ղեկավարի պարտականություններն ստանձնելու մասին պաշտոնաթող եղած Էվո Մորալեսի փոխարեն, եւ «ազգային մոբիլիզացում» են հայտարարել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել կոկա արտադրողների վեց դաշնությունների փոխնախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը:

«Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին մեր երկրում կատարված պետական հեղաշրջան դեմ, մենք վճռաբար չենք ընդունում տիկին Անիեսի ինքնահռչակումը եւ խնդրում ենք միավորել ջանքերը բոլոր հասարակական կազմակերպությունների հետ: Մենք վաղվանից փողոցներում կլինենք մինչեւ այն պահը, մինչեւ չվերադառնա Էվո Մորաեսը, քանի որ նրա սահմանադրական մանդատի գործողության ժամկետն ավարտվում Է հունվարի 22-ին»,- մեջբերում Է Ռոդրիգեսի խոսքը Los Tiempos թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am