Հաղարծին գյուղում այրվել է մոտ 2 տոննա անասնակեր

Armenpress 21:44, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել է կուտակած անասնակեր՝ մասամբ (մոտ 2 տ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am