5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Armenpress 15:19, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am