«Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթն ավարտվել է

Armenpress 12:02, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած «Իմ ընկեր․․․» շարադրությունների մրցույթն ավարտվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի աշխատակազմը ստացել է ավելի քան 300 շարադրություն Երևանից և ՀՀ մարզերից: Այս պահին ամփոփվում են արդյունքները:

Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը իրականացնում է #փոխիրաշխարհն իրազեկման արշավ: Արշավի շրջանակում շարադրությունների մրցույթից բացի հրապարակվել են տեսանյութեր:

 4 հերոսների մասին պատմող տեսանյութն ամփոփ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am