Արոնյանը կմասնակցի հնդկական Տատա Սթիլին

Armenpress 23:05, 11 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչ տարվա ավարտը կմասնակցի նաև Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլերից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում:Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկատա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am