Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Armenpress 22:56, 11 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմը սկսել նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիան: Նոյեմբերի 14-ին և 19-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրո-2021-ի ընտրական փուլի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի Մ-21 թիմին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ ԴարպասապահներՍևակ Ասլանյան – «Փյունիկ»Մարկ Գրիգորյան – «ՍՎՑ Ռիտցինգ» (Ավստրիա) ՊաշտպաններԱլբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»Արման Ասիլյան – «Արարատ-Արմենիա»Էդգար Գրիգորյան – «Նոա»Հովհաննես Նազարյան – «Նոա»Արման Մկրտչյան – «Լոռի»Արսեն Սադոյան – «Ուրարտու»Հրաչյա Գեղամյան – «Ուրարտու» ԿիսապաշտպաններՌաֆիկ Միսակյան – «Շիրակ»Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ»Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»Դավիթ Նալբանդյան – «Արարատ-Արմենիա»Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա»Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»Էդգար Մովսեսյան – «Նոա»Արամ Խամոյան - «Արարատ-Արմենիա» ՀարձակվողներԱբրահամ Պորտուգալյան – «Երևան»Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)Արմեն Հովհաննիսյան - «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա) Ազգային հավաքական հրավիրված Արմեն Դանիելյանի փոխարեն Մ-21 թիմ է հրավիրվել Արման Ասիլյանը։ Երիտասարդական թիմին է միացել նաև «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Արամ Խամոյանը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am