Հայաստանի ֆուտբոլի Մ-15 հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

Armenpress 22:37, 11 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 15 տարեկանների թիմը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում գրավեց երրորդ տեղը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Վերջին տուրի առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի և Ջիբրալթարի Մ-15 հավաքականները: Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով:Մրցաշարը եզրափակեցին Հունգարիայի և Բելառուսի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հստակ իրացրեցին հունգարացիները, որոնք էլ 7 միավորով դարձան մրցաշարի հաղթող:Հայաստանի Մ-15 հավաքականը վստակեց նույն 7 միավորը և զբաղեցրեց երկրորդ տեղը, քանի որ միմյանց միջև խաղում զիջել էր հունգարացիներին հետխաղային 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով): Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին հաղթել էր Բելառուսին 2:1 հաշվով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am