Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը

Armenpress 16:58, 11 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 60-րդ տարում մահացել Է ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Խրուշչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում: «Կյանքի 60-րդ տարում մահացավ մեր բարեկամը եւ գործընկերը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Բորիսովիչ Խրուշչը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:Խրուշչն ավարտել Է Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիական ինստիտուտը՝ վավերագրական կինոյի ռեժիսոր-օպերատորի մասնագիտությամբ: Նա ներկայացրել Է այնպիսի խաղային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պեչորին», «Սեւ ոչխար», «Խաչիկ-եւ-զրոյիկ» («Թղթե երկու զինվորիկներ» կինոալմանախ), «Անզգայացում», «Ֆիլմ քո մասին» ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am