Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը երրորդն է միջազգային մրցաշարում

Armenpress 16:21, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ:

Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Դենիս Տենի հուշամրցաշարում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am