ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՌԴ-ում կմասնակցի «Եվրասիական տնտեսական ինտեգրում» միջազգային համաժողովին

Armenpress 16:14, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի կողմից անցկացվող «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 14-րդ միջազգային համաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին 2019 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական զարգացման բանկի կողմից անցկացվող «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 14-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am