Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Armenpress 13:47, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am