«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի պարտվեց «Պարմա»-ին

Armenpress 23:05, 10 Նոյեմբեր, 2019

 ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Պարմա»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսին երկու թիմերն էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն երկրորդ կեսին «Պարմա»-ին հաջողվեց երկու գնդակ ուղարկել «գայլերի» դարպասը և անառիկ պահել սեփականը. «Պարմա»-«Ռոմա»` 2:0:

  «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում այժմ կիսում է 5-6-րդ տեղերը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր խաղին: Նա վնասվածքից ապաքինվելուց հետո չի մասնակցել մայրաքաղաքային ակումբին խաղերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am