Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից

Armenpress 22:09, 10 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել ակումբի` Ժետիսու»-ի, երկրպագուներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն իր սոցցանցերի էջերում հրաժեշտ է տվել «Ժետիսու»-ին, հետագա հաջողություններ մաղթել թիմին: Դեռևս հայտնի չէ, որ որտեղ կշարունակի իր կարիերան Հովհաննիսյանը:

Կամո Հովհաննիսյանը ղազախական ակումբ տեղափոխվեց նախորդ տարի: «Ժետիսու»-ն ի վերջո ղազախական առաջնությունում գրավեց 5-րդ հորիզոնականը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am