Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն

Armenpress 12:42, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է La Gazzetta Dello Sport-ի թղթակից Նիկոլո Սկիրուն: Վերջինիս պնդմամբ` Մոուրինյոն այժմ բանակցություններ է վարում «Բավարիա»-ի հետ և ցանկություն ունի մինչ 2022 թվականը պայմանագիր ստորագրել ակումբի հետ:

Մոուրինյոն 2018 թվականին հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից և մինչ օրս չի անցել աշխատանքի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am