Հրշեջները մեկուսացրել են խոտածածկույթի հրդեհը «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում

Armenpress 21:58, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Հրդեհի մակերեսը կազմում է 28 հա:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» 11 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am