ՊԵԿ նախագահի տեղակալը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ երկրների հարկային ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

Armenpress 15:40, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը Մոսկվայում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»,- նշված է որոշման տեքստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am