Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը

Armenpress 20:38, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie’s աճուրդային տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների գործերը «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆքս»-ը, Լոնդոնի աճուրդի գլխավոր նկարները նոյեմբեր 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում: Դրանց թվում է նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու«Իսկիայի մայրամուտը»  կտավը` ստեղծված 1873 թվականին:

Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ սթերլինգ:

Նոյեմբերի 25-ի աճուրդի ամենաթանկ լոտը լինելու է Նիկոլայ Ֆեշինի «Մանիկյուր անող կինը», որը գնահատված է 2-ից 3 մլն ֆունտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am