ՀՀ-ում Չեխիայի դեսպանը շատ բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունների մակարդակը

Armenpress 17:09, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին հայ-չեխական հարաբերությունների մակարդակը գնահատում է շատ բարձր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց նոյեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Չեխիայի և Հայաստանի հարաբերություններն իսկապես երկար ժամանակ է գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Առաջին հերթին` քաղաքական հարաբերությունները: Վերջերս Նյու-Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպես Չեխիայի Հանրապետության վարչապետին, երբ նրանք մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, ընդգծվել է մեր հարաբերությունների դրական մակարդակը»,- ասաց դեսպանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am