Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ

Armenpress 16:58, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Բնապահպանության և Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:

Քննչական կոմիտեն առաջիկայում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am