Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից և կավարտվի հունվարի 31-ին

Armenpress 19:23, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի  հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am