Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Armenpress 19:12, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

 Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am