Քոլին Ֆարելը կարող Է չարագործի մարմնավորել Բեթմենի մասին նոր ֆիլմում. Variety

Armenpress 17:26, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոլին Ֆարելը կարող Է չարագործի դերը խաղալ Բեթմենի մասին նոր ֆիլմում: Variety-ի տեղեկատվության համաձայն, նա դիտարկվում Է Պինգվինի դերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բեթմենը վերադառնում Է» ֆիլմում (1992 թ.) գերհերոսի հակառակորդի դերը խաղացել Է Դեննի դե Վիտոն: «Գոթեմ» սերիալում (2014-2019 թթ.) կերպարը մարմնավորել Է Ռոբին Լորդ Թեյլորը:

Հրատարակությունը նաեւ պարզել Է, որ ծառայապետ Ալֆրեդ Պեննիուրոտի դերակատարը կարող Է լինել Էնդի Սերկիսը: Ավելի վաղ Բրյուս Ուեյնիի օգնականի դերը խաղացել են, մասնավորապես, Մայքլ Հոֆը, Մայքլ Քեյնը եւ Ջերեմի Այրոնսը:

Գերհերոսի մասին կինոնկարի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմը նկարահանելու Է Մեթ Ռիվզը («Կապիկների մոլորակը. հեղափոխություն»): Գլխավոր դերակատարը կլինի Ռոբերտ Փաթինսոնը: Կատու-կնոջ դերում հաստատվել Է Զոյի Քրավիցը: Չարագործին, որը հայտնի Է որպես Առեղծված, կարող Է մարմնավորել Պոլ Դանոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am