Aston Martin-ն իր պատմության մեջ առաջին անգամ մոտոցիկլետ Է ներկայացրել

Armenpress 16:32, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Aston Martin ավտոարտադրողը ներկայացրել Է իր պատմության մեջ առաջին մոտոցիկելտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Aston Martin AMB 001 մոդելը ցուցադրվել Է Միլանի EICMA մոտոսալոնում: Մոտոցիկլետն ստեղծվել Է Brough Superior մոտոցիկլետներ արտադրողի հետ համատեղ:

AMC 001-ի դիզայնը կատարված Է Aston Martin — Valkyrie եւ Valhalla միջինմոտորային մոդելների ոճով: Brough Superior-ի մշակած տուրբոշարժիչի ծավալը կազմում Է 998 խորանարդ սանտիմետր, իսկ հզորությունը՝ 182 ձիաուժ: Մոտոցիկլետի քաշը չի գերազանցում 180 կիլոգրամը:

Առավելագույն արագությունը ժամում 299 կիլոմետր Է: Ընդամենը Թուլուզի (Ֆրանսիա) Brough Superior-ի գործարանում ձեռքով կթողարկվի AMB 001 100 մոտոցիկլետ: Մոտոցիկլետի գինը կկազմի 108 հազար եվրո, իսկ սպասարկյալներին մատակարարումները պլանավորած են 2020 թվականի վերջին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am