Ամերիկացին մեկուկես տարում երկու անգամ վիճակախաղով մեկական մլն դոլար Է շահել

Armenpress 12:40, 6 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռոլֆ Ռոդսը մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ ակնթարթային վիճակախաղով մեկական միլիոն Է շահել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI գործակալությունը: Առաջին անգամ ամերիկացին 1 միլոն դոլար Է շահել 2018 թվականի մայիսի 22-ին: Այն ժամանակ նա որոշել Է վերցնել մրցանակի միանվագ վճարումը 650 հազար դոլարի չափով մինչեւ հարկերի վճարումը: Անցյալ շաբաթ Ռոդսը կրկին վիճակախաղի տոմս Է գնել ավտոլցավորման կայանում եւ շահել եւս մեկ միլիոն դոլար: Այս անգամ տղամարդն ընտրել Է 20 տարվա ընթացքում մինչեւ հարկերի վճարումը 50 հազար դոլարի չափով տարեկան վճարումների ստացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am