Աննա Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ նվաճեց

Armenpress 15:57, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը.  շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Մոտակա ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am