Շուրջ տասը հազար ճագար Է այրվել Սարատովի մարզի ֆերմայում

Armenpress 12:44, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 10 հազար ճագար Է սատկել Ռուսաստանի Սարատովի մարզի ֆերմայում բռնկած հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը գործակալությանը հայտնել Էր, որ նոյեմբերի 5-ի գիշերը Սարատովի մարզի Էնգելսի շրջանի Գոլուբեւկա բնակավայրում այրվել Է «Ագրոֆիրմա «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճագարների ֆերմայի միհարկանի երկաթբետոնե շենքը: «Շուրջ 10 հազար ճագար, ցավոք, սատկել Է»,- ասել Է գործակալության զրկուցակիցը՝ հավելելով, որ մարդիկ չեն տուժել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am