Հարրի Սթայլսը պատմել Է, թե ինչու Է արքայազնի դերից հրաժարվել «Ջրահարսում»

Armenpress 17:30, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ եւ դերասան Հարրի Սթայլսը Capital FM-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչու Է արքայազն Էրիկի դերից հրաժարվել դիսնեյյան «Ջրահարսի» Էկրանավորման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա պարզաբանել Է, որ իրեն չի հաջողվել նախագծի ռեժիսոր Ռոբ Մարշալի հետ համագործակցության շուրջ պայմանավորածության գալ այն պատճառով, որ կատարողի երաժշտական պլանները, պարզվել Է, դժվար Է հարադրել նկարահանումների գրաֆիկի հետ:

«Ես վստահ եմ, որ ֆիլմը պարզապես հրաշալի կստացվի: Բայց նկարահանումներն այնքան շատ ժամանակ են խլում, իսկ ես հաջորդ տարի, կարող Է պատահել, հյուրախաղեր ունենամ: Ես դեռեւս դրանց մասին չեմ հայտարարել, բայց, այ՛ո, մեզ համար դժվար Էր համակցել պլանները»,-իրադրությունը մեկնաբանել Է Սթայլսը:

One Direction խմբի նախկին մասնակիցը հասկանալ Է տվել, որ կցանկանար Ջեյմս Բոնդին մարմնավորել հաջորդ ֆիլմում. «Ես մեծացել եմ նրա մասին ֆիլմերով: Ես պաշտում Էի նրան, երբ երեխա Էի: Իմ կարծիքով, այդ մասին բոլորն են երազում, միթե այդպես չԷ»: Մինչդեռ այքայազն Էրիկի դերի համար դերասանի որոնումները շարունակվում են, գրում Է NME-ն: Անցյալ ամսին փորձել են Քեմերոն Քաֆին («Քրիփթոն» սերիալ) եւ Ջոն Հաուեր-Քինգին («Ճանապարհ դեպի տուն): Հունիսին հայտնի Է դարձել, որ Էկրանավորման մեջ Արիելին մարմնավորելու Է սեւամորթ երգչուհի Հոլլի Բեյլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am