Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել

Armenpress 13:29, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակում է գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշեց՝ կապը պահպանվում է հեռախոսային ձևաչափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Նրանք պայմանավորվել էին օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, որը գործում է մինչև այժմ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am