ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Armenpress 10:02, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն նոյեմբերի 4-6-ին աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:  Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am