Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»

Armenpress 15:00, 2 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը դարձել է գեղեցկության միջազգային «Միսս Կոսմո աշխարհ» 2019 (Miss CosmoWorld)  մրցույթի  հաղթող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մրցույթին, ընդհանուր առմամբ մասնակցել են 24 երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանը մրցույթում ներկայացրել է 26-ամյա Իրինա Կվիտկոն:

Մրցույթի հաղթողը ստանում է դրամական պարգև, ճանապարհորդություն դեպի Իտալիա և նորաձևության ոլորտի մալազիական ընկերության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am