Շախմատի հավաքականի հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է

Armenpress 22:40, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ազգային ընտրանիների հաջորդ մրցակիցներն Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   Բաթումում ընթացող առաջնությունում հաջորդիվ տղամարդկանց հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ: Կանայք՝ Ռուսաստանի:

7-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն են և ունեն 10 միավոր: 13 միավորով առաջատարը ռուսներն են: Տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է 9 միավորով: Այստեղ ևս Ռուսաստանն է առաջատարը (12 միավոր):

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am