Ստոմատոլոգը հեռացրել Է պատմության մեջ պացիենտի ամենաերկար ատամը

Armenpress 14:01, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել Է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deutsche Welle տեղեկատվական պորտալը:

Հոկտեմբերի 29-ին ատամնաբույժ Մաքս Լուկասին են հանձնել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար: 2018 թվականին Մայնց քաղաքի բնակիչը դիմել Է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել Է հիվանդին եւ նրա մոտ անոմալ երկար ատամ Է հայտնաբերել, որը սոսկ քառորդ մասով Է երեւում լնդից: Ստոմատոլոգը մեկ տարի Է ծախսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: Լուկասն ընդգծել Է, որ իր աշխատասենյակում հատուկ տեղ կհատկացնի հավաստագրի համար: «Այդ ռեկորդի մասին կիմանան ամբողջ աշխարհի ատամնաբույժները»,- նշել Է բժիշկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am