Մինսկում Միջպետական բանկի խորհրդի նիստը գլխավորել է ՀՀ ԿԲ նախագահը

Armenpress 13:20, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 31-ին կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am