Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին

Armenpress 15:10, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում Է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանաձեւն անօգուտ Է: Թուրքիան այն չի ճանաչի»,-նշել Է Էրդողանը, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am