ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ. Մնուչին

Armenpress 16:30, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտարարել Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը, որն այցով գտնվում Է Երուսաղեմում:

«Մենք առավելագույն ճնշման արշավ ենք անցկացնում պատժամիջոցների միջոցով: Դրանք աշխատել են եւ աշխատում են, դրանք փակում են փողի հոսքերը»,-Մնուչինի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը: Գործակալությունը նշում Է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, որի հետ Մնուչինը հանդիպում Է անցկացրել, իր հերթին, կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը: «Մենք կշարունակենք ավելի ու ավելի ակտիվանալ այդ բնագավառում: Ես հենց նոր եկա մեր թիմի հետ շատ արդյունավետ աշխատանքային ճաշից: Նա մեզ մի շարք առանձնահատուկ գաղափարներ տվեց, որոնք կուսումնասիրվեն»,-ասել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am