ՀՀ ԱԺ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Armenpress 15:15, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-ին  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկել են Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը:

Քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am