Անհայտ անձինք կոտրել են Վրաստանի նախագահի կայքը եւ դրանում զետեղել Սահակաշվիլիի լուսանկարը

Armenpress 14:48, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Զուրաբիշվիլիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:

«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ Է եղել: Դրան միացել Է նաեւ նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ՝ դա հաքերային գրոհ Էր»,-ասել Է Շենգելիան:

Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը մոտավորապես 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում Է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը: Նախագահի կայքն անհասանելի Է նաեւ ներկայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am